ՏԵՍԱԴԱՐԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ամանորյա երգերի շարք

Կատարում է Ջութակահարների համույթը

Ղեկավար Գայանե Իզրաիլյան

Նվագակցում է Էդգար Գերաշենկոն


Շնորհավո՜ր 2022 թվական

-------------------------

Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի միասնական երգչախումբ

Ղեկավար՝ Նունե Մելիքսեթյան,

նվագակցում է Անահիտ Դիլբարյանը։

Ֆլեյտայի գեղեցիկ նվագակցությունը`

Եվա Անտոնյանի և

Ադելինա Միքայելյանի:

21․12․2021


ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Ալ. Հեքիմյանի անվան դպրոցում։

Բեմում դպրոցի շնորհաշատ սաներն են, երգչախումբը, փողային նվագախումբը։ «Հեքիմյան բենդի» կատարմամբ հնչում է «Կյանք ու կռիվ», «Քեզ համար Հայաստան»։  Նվագախմբի երաժիշտներից երեքն այս պահին ծառայում են Հայոց բանակում։ Տղաները տեղում չեն, բայց նրանց բաժին նոտաները շարունակում են հնչել։

Տղաները դիրք են պահում, իսկ նվագախմբի  ղեկավար  Իրինա Գասպարյանը՝ սաների տեղը՝ նվագախմբում։ Ե՛վ ղեկավարում է, և փոխարինում  նրանց ։ Փոխարինում է, որ որևէ հնչյուն հանկարծ չպակասի։

Այնտեղ՝ սահմանին, թե այստեղ՝ բեմի վրա, կյանքը հաղթում է կռվին, եթե  կամերտոնը մեկն է՝ սերը Հայրենիքի  ու հայրենանվեր գործի հանդեպ։


Հունիսի 16-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ի կազմակերպած Ցուցահանդես - Համերգ -ը։ Համերգի մասնակիցները Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն էին։

Հեքիմյանցիները ելույթ էին ունենում իսկ ներկաները կարող էին նաև վայելե Կարինե Դուլյանի ստեղծագործությունները։

 

Մայիսի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ի կազմակերպած Ցուցահանդես - Համերգ -ը։ Համերգի մասնակիցները Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն էին։ Չնայած նրան, որ համերգի վերջին համարի ժամանակ երեխաները մի պահ հայտնվեցին կատարյալ մթության մեջ, այնուամենայնիվ նրանք շարունակեցին նվագել և երգել, իսկ հանդիսատեսը ապահովեց լուսավորությունը։

Սաթի Բաղդասարյանի ստեղծագործությունները յուրօրինակ հոգեվիճակ էին ստեղծում։


Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց և 105 ռոյալ մեգանախգիծ

Մարտի 30-ին Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի և 105 ռոյալ մեգանախգծի համատեղ միջոցառումը, որտեղ ելույթ էին ունենում մեր դպրոցի աշակերտները։ Ձեզ ենք ներկայացնում միջոցառումից ծաղկաքաղ։ 

"Ոսկե Ձայներ" երգի թատրոն ստուդիա և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց - "Հայաստան"


Խոսք և երաժշտություն՝ Նարինե Առաքելյան

Գեղ. ղեկ.՝ Ալինա Մնացյան

Ռեժիսոր՝ Ռոլանդ Ռեյ 

Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 35 ամյակի նվիրված համերգային ծրագիր

Սցենարի հեղինակ և ռեժիսոր   -  Հովհաննես Հովհաննիսյան

Հաղորդավարներ                        -  Իրինա Մկրտչյան, 

                                                         Անուշ Ավետիսյան, 

                                                         Ինգա Խաչատրյան

Օպերատորներ                            -  Սամվել Օհանյան

                                                         Արմեն Բոյաջյան

                                                         Վանիկ Մարիկյան

Մոնտաժ                                        -  Սամվել Օհանյան

Գրաֆիկական ձևավորում       -  Գոռ Սալնազարյան

2018

2020 թ․-ի դեկտեմբերի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի համերգը նվիրված արցախցի երեխաներին։ Համերգին մասնակցում էին դպրոցի բոլոր բաժինների աշակերտները։ 

2021 թ․-ի հունվարի 27-ին Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ներկայացնում են համերգ՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Ելույթ կունենան դպրոցի տարբեր բաժինների սաները։ 

Ֆլեյտայի դասարանի դասարանական համերգ 2019-2020

Ֆլեյտայի դասարանի տարեվերջյան դասարանական համերգ։

Ուսուցչուհի՝  Սուսաննա Այվազյան 

Կոնցերտմայստերներ՝ Լուսինե Կարապետյան, Էդգար Գերաշենկո, Տիգրան Սարգսյան

Պոլկա - Կրտսեր Նվագախումբ 

Մեծ հպարտությամբ Ձեզ ենք ներկայացնում Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ԿՐՏՍԵՐ Փողային Նվագախմբի գեղեցիկ կատարումը։

Լեհական Ժողովրդական երգ

Ղեկավար՝ Իրինա Գասպարյան

Կոնցերտմայստեր՝ Լուսինե Կարապետյան